Աշխարհագրական գիտելիքների մրցույթ միջոցառում ` VIII, IX, X, XI դասարանցիների մասնակցությամբ:Ուսուցչուհի` Մերի Զախարյան.

Դաս-վիկտորինան ուսուցչուհինն անցկացնելու նպատակով կատարել էր խմբաբաժան:Միջոցառման ընթացքում հնչեցին տարբեր հարցեր,որոնց նպատակն էր ճանաչել աշակերտների իմացության աստիճանը որոշակի փուլում,արդյունքների գնահատում,կարողությունների,հմտությունների և գիտելիքների կիրառման բացահայտում:Միջոցառմանն ընձեռնվեց բացահայտել յուրաքանչյուր դասարանի ձեռքբերումները,դժվարություններն ու բացթողումները,որոնց լրացումներն արվում էր մեկնաբանություններով ու վերլուծությունների միջոցով:Ուսուցչուհին՝ Մ. Զախարյանն կատարել էր բավական աշխատանք,որը տվեց իր արդյունքը:Նկատվում էր սերն առարկայի հանդեպ,քանի որ աշակերտները տալիս էին կոնկրետ ու գրագետ պատասխաններ: